Բարձր ճշտություն ու նրբություն պահանջող սարքերի ու դետալների պատրաստումը, տեղակայումն ու փորձարկումը, տեխնիկական գրականությանն ու պարբերականներին մշտապես հետևելը Միսակ Ավետիսյանի մոտ զարգացրեցին մեքենաներն ու սարքերը կատարելագործելու ձգտումը, նոր առաջավոր հաստոցներ ստեղծելու պահանջը
Տրիկոտաժի ֆաբրիկայի բանվորուհի, հագուստեղենի նրբին նախշող Սոնյա Մոսկովյանի փորձը, համառությունը և աշխատանքի նկատմամբ ունեցած սերը օգնում են նրան հաջողությամբ կատարելու իր պարտականությունները
Գործարանի գլխավոր ինժեներ Հովհաննես Տեր-Գրիգորյանի և գլխավոր մեխանիկ Հայկ Իշխանյանի ռացիոնալիզատորական առաջարկությամբ մորթափառը ցեխին ձեռքով մատուցումը մեքենայացվեց: Այժմ մորթափառերը սոսնձի եփման ցեխին մատուցվում են հատուկ խողովակներով
«Արզնի» հանքային ջրերի գործարանի մեխանիկական ցեխի պետ Ռուբեն Մաթևոսյանի և փականագործ Հայկ Մկրտչյանի, ավագ վարպետ Մուշեղ Պետրոսյանի և այլոց նորարարական առաջարկություններն արտադրության մեջ արմատավորվելու շնորհիվ ձեռնարկությունը հասավ արտադրական մեծ հաջողությունների
Inappropriate and careless use of electrical wires and household appliances can lead to a fire. Էլեկտրականության, վառելիքի անուշադիր և սխալ օգտագործումը հանգեցնում է հրդեհի
Կարող բանվորուհի Շողիկ Հարությունյանի ագրեգատը միշտ գերակատարում է օրվա առաջադրանքները՝ աշխատանքի առաջավոր մեթոդների, նորարարական մի շարք եղանակների ակտիվ կիրառման շնորհիվ
Երևանի պոմպերի գործարանի առաջավոր ու բարեխիղճ կաղապարող Ժորա Արտաշեսի Խաչատրյանը իր աշխատանքային գործունեության ընթացքում արել է 4 նորարարական առաջարկություն, որոնք հաջողությամբ ներդրվել են արտադրության մեջ և գործարանին տվել զգալի օգուտ
«Սովետական» պանրի պատրաստումն առանց կաթի պաստերիզացման և կաթնա-թթվային բակտերիաների մաքուր կուլտուրաների կիրառման ունի մեծ առավելություններ: Այն աչքի է ընկնում լավ համով, որակով, գեղեցիկ նախշերով, առանց ճաքերի
Լենինականի հղկող հաստոցների գործարանի կոլեկտիվը լավ նախադրյալներ է ստեղծել հնգամյակի բնագծերը ժամկետից շուտ նվաճելու, ՍՄԿԿ XXVI համագումարի առաջադրած խնդիրները հաջողությամբ կատարելու համար
Գործվածքային արտադրամասի ենթավարպետ, արտադրության առաջավոր Լյովա Մելիքի Ավետիսյանի նորարարական առաջարկություններից մեկն է ռետինալթելի խնայման արդյունավետ մեթոդը
The poster is dedicated to Lenin's 100-year anniversary and to the 50th anniversary of the SSR in Armenia. Պլակատը նվիրված է Լենինի 100 -ամյա տարելիցին եւ ՀԽՍՀ -ի 50 ամյակին
Karl Marx, Friedrich Engels, and Lenin pictured affirming the communist ideology. Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը եւ Լենինը իրենց կոմունիզմին վերաբերող աշխատություններով
Inappropriate and careless use of electrical wires, gasoline, and cigarettes can lead to a fire. Էլեկտրականության, վառելիքի անուշադիր եւ սխալ օգտագործումը հանգեցնում է հրդեհի
Agricultural mechanization increases production and lowers the cost of food. Գյուղատնտեսության մեքենայացումը բարձրացնում է արդյունավետությունը եւ իջեցնում մթերքի ինքնարժեքը